Գարիկ Մարտիրոսյանի կինը Սոչիում՝ «Նոր ալիք» մրցույթին

16:14   5 սեպտեմբերի, 2018

Երեկ Սոչիում տեղի է ունեցել «Նոր ալիք» երաժշտական մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Գեւորգ Հարությունյանը, ի դեպ այսօր առաջին մրցութային օրն է եւ երեկոյան անհամբեր սպասում ենք Հայաստանի ներկայացուցչի ելույթին:

Այս տարի մրցույթին ամբողջ աշխարհից ներկայացված է 15 մասնակից:

Պարզվում է, որ մրցույթի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել նաեւ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ինչի մասին հայտնել է իր Instagram-ում:

«Որոշեցի լուսանկարվել բոլոր «Նոր ալիք» մրցույթի բոլոր մասնակիցների հետ: Իմ զգեստի պատճառով նրանք չեն երեւում, բայց հավատացեք ինձ, նրանք գեղեցիկ են, վառ ու տաղանդավոր», -  մեկնաբանել է լուսանկարը Ժաննան:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում տեղի կունենա մեր բոլորի կողմից սիրված՝ Comedy Club-ի փառատոնը: NEWS.am STYLE-ն այս մեծ իրադարձության մասին զրուցել է շոուի գլխավոր առաջնորդ՝ Գարիկ Մարտիրոսյանի հետ:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - նշել է Գարիկը:



© NEWS.am STYLE