Վենետիկյան բիենալեում դրամներից ոսկե անձրեւ է ցուցադրվել

11:37   30 մայիսի, 2013

Վենետիկյան 55-րդ արտ-բիենալեում Ռուսաստանի տաղավարը դրամներից ոսկե անձրեւ է ցուցադրել:

Ըստ РИА Новости-ի, ոսկե անձրեւով ցուցադրությունն անցկացվում է «Դանայա» խորագրով: Այն կարող են այցելել միայն կանայք. շնորհ հին հունական առասպելին, որի համաձայն Դանայան իր հոր կողմից փակվել էր քարայրում, որպեսզի խուսափի աղջկա՝ դեռեւս չծնված որդու ձեռքով սպանվելու ճակատագրից:

Հիշեցնենք, որ արտասովոր ինստալյացիա է ներկայացրել նաեւ ԱՄՆ-ից դիզայներ Տարա Սաբկոֆը: Նա դերասանուհի եւ մոդել Միլա Յովովիչին տեղադրել էր ապակե տանը, որտեղ Միլան 5 ժամ է անցկացրել: 



© NEWS.am STYLE