«Չեմ ծխում, միս չեմ ուտում, դաջվածք չունեմ». VARDA-ն իր մասին տասը փաստ է ներկայացրել

22:14   5 սեպտեմբերի, 2018

VARDA-ն իր մասին տասը փաստ է ներկայացրել: Իր Instagram-ում հայուհին իր մասին երկար տեքստ է գրել: Կարդում ու մեր տաղանդավոր արտիստուհու մասին նոր բաներ ենք իմանում:

«Իսկ ցանկանու՞մ եք10 փաստ իմ մասին: Ստուգենք, թե ինչ ընդհանրություններ կան մեր միջեւ, եթե որեւէ բան համընկնի գրեք մեկնաբանության հատվածում:

  1. Ես արդեն 10 տարի միս չեմ ուտում, ոչինչ այն ամենից, ինչը խռնչում, բառաչում եւ ծուղրուղու է կանչում եւ այլն:
  2. Հայրիկիս վեցերորդ երեխան եմ, իսկ մայրիկիս՝ առաջին: Ահա եվ բացահայտեք աս հանելուկը:
  3. Ես թողել եմ դպրոցը 8-րդ դասարանից հետո:
  4. Սակայն, ժամանակի ընթացքում խելքի եմ եկել եւ ստացել երկու բարձրագույն կրթություն: Մշակույթի համալսարանն ինձ «նվիրեց» էստրադայի եւ մասսայական տոնակատարությունների ռեժիսորի մասնագիտություն, իսկ Ֆիզկուլտուրայի եւ սպորտի համալսարանը՝ մարզիչի մասնագիտություն, կամ ինչպես ես եմ սիրում ասել, գիզկուլտուրայի ուսուցչի մասնագիտացում, ավելի սեքսուալ է հնչում, այնպես չէ՞:
  5. Իմ առաջին բիզնես պլանը ես գրել եմ 10 տարեկան հասակում, այդ տարիքում բիզնես վարկ վերրեցի խորթ հորիցս, ի դեպ, ոչ այնքան ձեռնտու պայմաններով: Այդ ժամանակվանից ես վարկեր չեմ վերցնում եւ ուրիշներին խորհուրդ չեմ տալիս:
  6. Ես չունեմ եւ չեմ էլ ունենա ոչ մի դաջվածք:
  7. Չեմ ծխում:
  8. Հորոսկոպով ես ձուկ եմ, ծնվել եմ ցլի տարում: Ձուկ-ցուլիկ այսքանով ամեն ինչ ասված է: Որտեղ չենք կարողանում անցնել լողալով, առաջ ենք գնում ջարդելով:
  9. Շատերը կարծում են, որ ես բարձրահասակ եմ եը մեծ: Սակայն ես 164սմ հասակ ունեմ եւ 55 կգ եմ: Հանգստից հետո իհարկե լինում եմ 60:
  10. «Ես շատ ու բարձր ծիծաղում եմ: Իսկ դու սիրու՞մ ես ծիծաղել», - գրել է VARDA-ն:


© NEWS.am STYLE