Եգոր Կրիդին սպառնում են բռնաբարել ու սպանել Դաղստանում

19:09   5 սեպտեմբերի, 2018

Այսպիսի նորությունն անգամ մեկնաբանելն է սարսափելի, սակայն ագրեսիա պարունակող խոսքերին ու սպառնալիքներին չանդրադառնալը եւս սխալ է: Ինչպես նշում է «КП»-ն՝ Եգորը պետք է համերգով հանդես գա Մախաչկալայում սեպտեմբերի 9-ին, սակայն համացանցն արդեն իսկ ողողված է սպառնալիքներով ու այնտեղ չժամանելու հորդորներով:

Օգտատերերից մեկը պարզապես խորհուրդ է տվել նրան չգնալ Մախաչկալա, իսկ մյուսներն ավելի հեռուն են գնացել ու սպառնացել, որ եթե Կրիդն այնտեղ ելույթ ունենա, ապա ողջ ու առողջ հետ չի վերադառնա: Որոշները, ովքեր բավական կտրուկ վերաբերմունք ունեն երգչի հանդեպ, նույնիսկ սպառնացել են նրան բռնաբարել: Համացանցում մեծ թափով տարածվել են պաստառներ այն հորդորով, որ երիտասարդները թույլ չտան իրենց քույրերին ու սիրելիներին ներկա գտնվել այդ համերգին: 

«Ընկեր, քեզնից ավելի տարիքավորները ասում են, որ չգաս: Մի՞թե փողն ու հանրաճանաչությունն ավելի կարեւոր են քեզ համար: Որտե՞ղ է պատիվդ: Քեզ այստեղ ուրախ չեն տեսնել»:

«Ես տեղյակ եմ, որ նրա վրա հարձակում է պլանավորվում: Թող նույնիսկ չհամարձակվի գալ մեզ մոտ, նա այստեղ պետք չէ»:

«Մի՛ այցելիր Մախաչկալա, դա կարող է վտանգավոր լինել առողջությանդ համար»:

«Չեղյա՛լ համարիր համերգդ, այլապես դու կարող ես կորցնել անմեղությունդ», - այսպիսի մեկնաբանությունները ողողում են երգչի միկրոբլոգը:

Կրիդի նկատմամաբ այսպիսի ծայրահեղ բացասական վերաբերմունքի պատճառը ММА ըմբիշ Հաբիբ Նուրմուհամեդովի հայտարարությունն է, որում ասվում է, որ դագեստանցիները չպետք է երկիր թողնեն ռեփերների:

Եգոր Կրիդը չի արհամարհել այդ մեկնաբանություններն ու նույնիսկ պատասխան հրապարակում է արել: Չնայած այդ սպառնալիքներին, նա չի պատրաստվում փոփոխություններ կատարել ու ամենայն հավանականությամբ նրա համերգը կկայանա, հատկապես, որ համերգի տոմսերն արդեն վաղուց սպառված են:

«Միկրոբլոգս ջնջելու մտքեր եմ սկսել ունենալ: Գոնե չեմ տեսնի այդ հիմարների խմբի մեկնաբանությունները ու անպետք  ինֆորմացիան: Ինձ ձեր խորհուրդները պետք չեն: Ինչպես ապրեմ, ինչ տեսք ունենամ, ինչ  երաժշտություն ստեղծեմ, ինչպես երգեմ կարող եմ միայն ես որոշել: Ամենայն հավանականությամբ ես ձեր կատարյալ աչքերին դեռ երկար կերեւամ՝ իմ բացարձակ անկատար տեսքով: Ավելի լավ է միանգամից ինձ մի հետեւեք ու մուտք մի գործեք իմ էջ», - բարկացած գրել է երգիչը:



© NEWS.am STYLE