Քիմ Քարդաշյանը կօգնի եւս մեկ ցմահ ազատազրկված բանտարկյալի

20:11   5 սեպտեմբերի, 2018

Այն բանից հետո, եր Քիմ Քարդաշյանն օգնեց ազատազրկված Էլիս Ջեքսոնին, ով բանտում էր հայտնվել թմրանյութերի վաճառքի համար, հայուհին խոստացել էր օգնել նաեւ այլ բանտարկյալների: Եւ այսպես, նա հավատարիմ է մնացել իր խոստմանը:

Այս անգամ 37-ամյա հայազգի հեռուստաաստղը փորձում է օգնել 30-ամյա Քրիս Յանգին, ով ցմահ ազատազրկվել է մարիխուանայի ու այլ թմրամիւոցների վաճառքի մեղադրանքով:

Ինչպես հայտնում է  TMZ-ն, հեռուստաաստղն արդեն հեռախոսազրույց է ունեցել Քրիսի հետ: Քիմը նաեւ մշտական կապ է պահում Ջարեդ Կուշների հետ, ով եւս հետաքրքրված է այդ հարցով ու օգնում է հայուհուն:

Հայուհին նաեւ շատ հետաքրքիր ինֆորմացիա է հայտնել դատարանի մասին, որը ցմահ ազատազրկման է դատապարտել Յանգին: Քիմը նշել է ,որ նա շատ զարմացած է եղել, քանի որ չէր կարողանում կայացնել այդ հրեշավոր որոշումը:

Իր հերքին հայուհին նաեւ Instagram-յան հրապարակում է կատարել՝ ներկայացնելով իր ու Ջեյսոն Ֆլոմի լուսանկարը, որը աստղից հարցազրույց է վերցրել բանտային բարեփոխումների մասին: Քիմն իր միկրոբլոգում հայտնել է, որ իրեն ամբողջովին նվիրելու է այդ բարեփոխումներին:



© NEWS.am STYLE