Դեն Բիլզերյանի կիսամերկ ընկերուհին ու գեղատեսիլ բնությունը (ֆոտո)

21:25   5 սեպտեմբերի, 2018

Դեն Բիլզերյանի հայաստանյան այցը բորբոքեց նրա անվան շուրջ հետաքրքրությունը, իսկ նրա հետ ժամանած գեղեցկուհիները ոչ միայն սիրեցին Հայաստանը, այլեւ մենք՝ հայերս սիրեցինք նրանց:

Այս անգամ Instagram-ում կրքոտ լուսանկար է ներկայացրել հրապուրիչ գեղեցկուհիներից շիկահերը՝ Լեսլին: Լուսանկարում նա, կարելի է ասել, կիսամերկ է:

Հանուն արդարության պետք է նշենք, որ աղջիկը շեղում է  դիտողի ուշադրությունը հետնամասի հիասքանչ բնության տեսարանից:



Լեսլին նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ հարցնելով օգտատերերին՝ եթե հնարավորություն ունենային հենց հիմա որեւէ մի վայրում հայտնվել, որը կլիներ այդ վայրը:

Ի դեպ, հիշեցնենք որ ավելի վաղ Դենին Թայլանդի այցի շրջանակներում ընկերակցող գեղեցկուհիներից մեկ ուրիշը՝ Սուելին Մեդեյրոսը գայթակղիչ լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Նա վայրի էր, նա հասարակ էր, նա խենք էր, ունր խնդիրներ, երբ նա ընկնում էր, անմիջապես բարձրանում էր: Նա իր ճի գազան էր, սակայն, ոչինչ նրան այնպես չէր նկարագրում, ինչպես Ուժեղ բառը»:



© NEWS.am STYLE