Տաթեւիկ Ադումյանի նոր համարձակ կերպարը

23:15   5 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի Տաթեւիկ Ադումյանն իր Instagram-ի հետեւորդներին հաճախ է ուրախացնում գեղեցիկ լուքերով, հրապուրիչ սելֆիներով: Դերասանուհին գրեթե բոլոր համարձակ սանրվածքները փորձել է:

Այս ամռանը հյուսքերը բավականի ակտուալ էին, սակայն Տաթեւիկն առաջիններից մեկն էր, ով, կարելի է ասել, դիմեց այդ համարձակ քայլին: Այժմ դերասանուհին էլ ավելի է զարմացրել օգտատերերին:



Եթե առաջ նա պարզապես հյուսքերով էր, ապա հիմա հյուսքերը մանուշակագույն-վարդագույն երանգներով են, ինչը, խոստովանեք, բավականին էպոտաժային ընտրություն է: Դերասանուհու լուսանկարները հայտնվել են Instagram-ի story բաժնում ու հենց միկրոբլոգում:

Դերասանուհին միայն հեշթեգով է մեկնաբանել իր հրապարակումը՝ լուսանկարին կից գրելով. «սելֆիի ժամանակն է»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւիկը միկրոբլոգի իր էջում լուսանկար էր հրապարակել, որում դերասանուհին նստած էր սրճարանում: Նա աֆրիկյան դրեդներով էր, իսկ լուսանկարի անվանումը խնդրել էր, որպեսզի տային իր էջի հետեւորդները: Երիտասարդ դերասանուհին դեմքի զվարճալի արտահայտությամբ էր: 



© NEWS.am STYLE