«Նոր ալիք» մրցույթի կազմակերպիչները խառնել են Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների թվերը

23:29   5 սեպտեմբերի, 2018

Երեկ Սոչիում տեղի է ունեցել «Նոր ալիք» երաժշտական մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը: Մրցույթում Հայաստանը ներկայացնում է Գեւորգ Հարությունյանը:

Վերջինս քիչ առաջ Facebook-յան պաշտոնական էջում տեսանութ է հրապարակել ու տեղեկացրել է, որ կազմակերպիչները հերթական բացթողումն են արել, ու նախկին քվեարկության ինֆորմացիան սխալ է:

Հայաստանի ու Ադրբեջանի մասնակիցների ելույթի համարները տեղադրված են եղել հակառակ: Կազմակերպիչները տեղեկացրել են, որ մինչ այս պահը ստացած ձայները կվերնայվեն ու կուղվեն ճիշտ մասնակցին:

Գեւորգը նաեւ նշել է, որ վերջնական ինֆորմացիան կհայտնի մինչ հիմնական քվեարկությունը:

 



© NEWS.am STYLE