Ռեփեր Ty Dolla $ign-ը ձերբակալվել է կոկաին պահելու համար

12:24   6 սեպտեմբերի, 2018

Ռեփեր Ty Dolla  $ign-ը ձերբակալվել է կոկաինի պահպանության համար: Ինչպես գրում է TMZ-ը, 33-ամյա կատարողն ու պրոդյուսերը ձերբակալվել է Ատլանտայում: Ոստիկանությունը կանգնեցրել է ռեփերի ավտոմեքենան եւ խուզարկում է անցկացրել, ինչի արդյունքում մեքենայի մեջ, որով երթեւեկում էին ռեփերն ու նրա վեց ընկերները, հայտնաբերվել է մարիխուանա եւ կոկաին:

Ավելի ուշ ոստիկանությունը բաց է թողել նրա վեց ընկերներին, իսկ Ty Dolla $ign-ին մեղադրանք է առաջադրվելու թմրանյութերի պահպանության համար:

TMZ-ն կարողացել է ձեռք բերել տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես է ոստիկանության աշխատակիցը կանգնեցնում ռեփերի մեքենան, իսկ հատուկ պատրաստված շները հայտնաբերում են թմրանյութերը, իսկ կատարողին ձերբակալում եւ մեքենայով տեղափոխում են:

Ռեփերն ուղեւորվում էր G-Eazy-ի համերգին, որտեղ ինքն էլ պիտի ելույթ ունենար:



© NEWS.am STYLE