Սոնա Շահգելդյանը ԱԱԾ աշխատակցի դիմակով ներխուժել է իր ընկերներից մեկի տուն (ֆոտո)

10:43   6 սեպտեմբերի, 2018

Հայկական շոու-բիզնեսի ամենաանկեղծ երգչուհին՝ Սոնա Շահգելդյանն այն հայտնիներից է, ով չի հանդուրժում անարդարություն, միշտ խոսում է կենդանիների խնամքի, նրանց հանդեպ ուշադրության մասին, անտարբեր չի ներքաղաքական իրադարձություններին: Սակայն, այսօր խոսելու ենք երգչուհու հումորային գրառման մասին, ինչը հազվադեպ ենք հանդիպում սոցցանցերի նրա ակտիվ վարվող էջերում:

Երգչուհին Facebook-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում դեմքն ամբողջովին ներկված է սեւ ներկով: Լուսանկարին կից արված գրառումից է էլ պարզ է դառնում, որ Սոնան այդ տեսքով ներխուժել է իր ընկերներից մեկի տուն:

Սոնան զվարճալի լուսանկարին կից գրել է. «ԱԱԾ -ից ընտիր ներխուժել ենք Գայանե Ավետիսյանենց տուն)) Շարունակելի...»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սոնա Շահգելդյանը խոսել էր մարդկանց ձեւական լինելու, դիմակներ կրելու մասին՝ գրելով. «Շատերը հեղափոխությունից հետո ցույց տվեցին իրենց դիմակները, խնդրում եմ կողմնորոշվեք, իսկ երգը մի համեմատեք շատ բաների հետ, մարդ պետք ա մարդ մնա ու վերջ, ու դրանից երեւում ա ամեն բան… Ձեւական բաներ չեմ սիրում, մի արեք, լավ երեւում ա՝ ով է մարդ Մեծատառով եւ իսկական Հայրենասեր… Հերիք ա էլի հետեւ մտնեք, կներեք բառիս համար… Յողովուրդ ջան, լավ սապոններ կան, ո՞վ կուզի»:



© NEWS.am STYLE