Դեն Բիլզերյանն ու կիսամերկ մոդելները. Հայ միլիոնատերը զվարճանում է Թայլանդում

13:12   6 սեպտեմբերի, 2018

Մինչ մեր հարեւան հանրապետությունը իր հիմարությունն է ապացուցում եւ հիստերիայի մեջ է իր մի տեսակետից մյուսին է անցնում, այն մարդը, ում այդ նույն պետությունն ուզում է ձերբակալել, ապա որոշել էին Դեն Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել Արցախ այցելելու համար, խորապես թքած ունի հարեւան պետության բարբաջանքների վրա եւ վայելում է իր կյանքը:

Խոսքն իհարկե, Դեն Բիլզերայնի մասին է, որը Արցախ այցելելուց հետո մեկնեց Թայլանդ:

Իր Instagram-ում Բիլզերյանը լուսանկաներ է հրապարակել: «Պոկերի արքան» կիսամերկ մոդելների հետ ուղեւորվել է կղզի, որտեղ նկարահանել են «Ջեյմս Բոնդի» սերիաներից մեկը՝ Khao Phing Ka-ն:

Հատկանշական է, որ մոդելների մեջ նրա ընկերուհին՝ Սուելին Մեդեյրոսը հագուստի ընտրության հարցում ամենահամեստն է եղել:



© NEWS.am STYLE