VARDA-ն կրկին որոշել է անկեղծ զրույցի բռնվել իր Instagram-ում: Այս անգամ պարուհին որոշել է խոսել ծխելու (այժմ նա չի ծխում), ինչպես նաեւ պարերի մասին:
«Ինձ միշտ հիացրել են մարդիկ, որոնք ի վիճակի են իրենց սահմանափակել ինչ-որ բանում, նրանք ինձ հատուկ էին թվում: Բակում, որտեղ ես մեծացել եմ կար միայն մի տղա, որը չէր ծխում, նա ինձ այլմոլորակային էր թվում, նրա անունը Վովա էր: Ես ծխել սկսել եմ 16 տարեկանում, ծխախոտի եւ մաստակի վրա ես ծախսում էի իմ գրպանի ողջ գումարը եւ չէի հասկանում, թե ինչի վրա է գումար ծախսում Վովա եւ ինչու նա չի ծխում, երբ շրջապատում ծխում են բոլորը, անգամ աղջիկները…
Մի անգամ մայրս ինձ մոտ գտավ ծխախոտ, իհարկե, ես ասացի, որ դա իմը չէ, այլ ընկերուհունս է, ինչին նա ասաց, որ եթե ես ցանկանում եմ ծխել կարող եմ դա տանը անել, ոչ թե դարպասին դուրս… 17 տարեկանում ես դադարեցի ծխել, որովհետեւ ես սիրահարվել էի մի տղայի, ով չէր ծխում, նա սպորտով էր զբաղվում: Ամենավատն ու հիանալին, որ նա երբեք ինձ չէր խնդրել թողել ծխելը, ես ինքս էի զգում իմ «տգեղությունը» նրա կողքին եւ ցանկացա փոխվել…
Այժմ ես տհաճությամբ եմ հիշում մորս դաստիարակչական մոտեցումն այս հարցին, սակայն մյուս կողմից էլ հասկանում եմ, որ եթե նա այն ժամանակ ինձ հետ վիճեր, դժվար թե ես դադարեի ծխել… Նույնը, ինչպես եւ ընկերոջս արգելքը իմ ծխելու վրա միանգամայն հակառակ էֆեկտը կունենար: Չգիտեմ այս պատմությունը կօգնի ինչ-որ մեկին, սակայն ցանկացա կիսվել դրանով ձեզ հետ: Այդ ժամանակից ի վեր ծխախոտ իմ ձեռքերում եղել է միայն լուսանկարվելու համար», - մակագրել է լուսանկարը VARDA-ն, ով ավելի վաղ պատմել է պարի հանդեպ իր հարաբերության մասին:
«Պարի եւ պարուհու իմ ընկալման հինգ գլխավոր կետ.