Պրոխոր Շալյապինը 300 հազար ռուբլի է ծախսել Ջիգարխանյանի նախկին կնոջ հետ հանգստանալու համար

20:10   6 սեպտեմբերի, 2018

Ասում են, որ վերջին ժամանակներս Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան եւ Պրոխոր Շալյապինը շատ են մտերմացել: իբր զույգին տեսել են ռեստորանում, նրանք միասին գնացել են Իոսիֆ Կոբզոնին հրաժեշտ տալու, իսկ այժմ պարզվում է, որ դաշնակահարուհին եւ երգիչը մեկ շաբաթ էլիտար տանը անցկացրել են իրենց հանգիստը, հայտնում է StarHit:

Արմեն Ջիգարխանյանի ապահարզանը ուկրաինացի դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ կայացել է 2017 թվականի նոյեմբերին: Ամուսնուլուծության եւ ունեցվածքի բաժանման հետ կապված մի շարք սկանդալներից հետո, թվում է, Արմեն Ջիգարխանյանի գործերը բարելավվում են: Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ թատրոնում բացվել է 23-րդ սեզոնը, եւ պատրաստվում է Միխայիլ Բուլգակովի «Մոլիեր» ներկայացման պրեմիերան: Սակայն, հայտնում են անեւ, որ 82-ամյա դերասանը կարծես թե նոր սիրավեպ է սկսել երիտասարդ աղջկա հետ:

Երեկ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան կրկին հայտնվել է դատարանում: Դաշնակահարուհին իրեն մեղավոր չի ճանաչում: Սեպտեմբերի 4-ին տեղի է ունեցել Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ հարոցված քրեական գործի հերթական նիստը: լսումները անցել են փակ դռների ներքո, այս իսկ պատճառով լրատվամիջոցներին նիստերի դահլիճ թույլ չեն տվել մտնել:

Ի՞նչն է կապում Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջն ու սկանդալային երգիչ՝ Պորխոր Շալյապինին: Հաշվարկով սիրավեպը, ՓիԱր-ը կամ սա իրականում սեր է:

Իսկ մինչ այդ «КП»-ի թղթակցին հաջողվել է ոչոշ հետաքրքրական մանրամասներ պարզել զույգի հանգստի մասին:

Ինչպես պարզվում է Վիտալինան եւ Պրոխորը անցած շաբաթն անցկացրել են մերձմոսկովյան էլիտար դետոքս-կենտրոններից մեկում: Սովորաբար այնտեղ հանգստանում են այնպիսի հայտնիներ, ինչպիսիք են Զեմֆիրան, Լեշենկոն, Սոբչակն եւ շատ ուրիշներ: Մերսողների եւ դիետոլոգների հսկողության տակ գնվող հանգիստը զույգի համար արժեցել է 300հազար ռուբլի: Լավ արել չես արգելի: Չնայած, նման գումարներով հանգիստ կարող էին մեկնել Մալդիվներ:

Ի դեպ, ինչպես պատմել են «КП»-ին պատմել են այն հանգստացողները, Վիտալինան եւ Պրոխորն ապրել են մեկ համարում: Այնպես որ, դատելով ամեն ինչից զույգի հարաբերությունը զարգանում է կայծակնորեն:



© NEWS.am STYLE