17:02 6 սեպտեմբերի, 2018Շարունակում ենք հետեւել Եվգենի Պետրոսյանի կյանքի վերադասավորություններին, որն, ինչպես գիտենք, հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում:
Ոճաբանները կարծում են, որ աղջիկը դիտավորյալ իրեն ծերացնում է անհամապատասխան հագուստով: Թրենդ-վերլուծաբան Մաքսիմ Զարիպովն անդրադարձել է երիտասարդ կնոջ ոճական հիմնական սխալին:

Մոսկվայում այդ ժամանակ տեղի է ունեցել դատական նիստ:
Մոսկվայի Խամովնիչեսկի դատարանում, սեպտեմբերի 6-ին ուսումնասիրվել է միանգամից երկու հայց՝ առաջինը Ստեպանենկոյի ներկայացուցիչներն ընդդեմ երգիծաբանի, երկրորդը՝ հակընդդեմ հայց՝ Պետրոսյանի ներկայացուցիչների կողմից: Ստեպանենկոյի ներկայացուցիչները պահանջել են համատեղ սեփականության մեծ մասը: Պետրոսյանի պաշտպանյալները պահանջում են կիսել այն: 30 տարուց ավելի միասին ապրած ամուսնական զույգի սեփականության վրա կալանք է դրված:

Երգիծաբան Եվգենի Պետրոսյանի փաստաբան Սերգեյ Ժորինի կարծիքով, նրա կինը՝ Ելենա Ստեպանենկոն որձում է ձգձգել ապահարզանի ընթացքը:
«Իմ կարծիքով նա մտավախություն ունի, որ ամուսինը կարող է ամուսնանալ: Նա դրան խանգարում է եւ փորձում է ամեն գնով կանխել այն», — РИА «Новости» -ին ցիտում է Ժորինին, հավելելով, որ նա երգիծաբանի ամուսնական պլանների մասին տեղյակ չէ:

Նիստը հետաձգվել է հակընդդեմ հայցի պատճառով, որը ներկայացրել է Պետրոսյանը: Հաջորդ նիստը հետաձգվել է մինչեւ սեպտեմբերի 13-ը: