Լողագզետով Իվետա Մուկուչյանի արկածները ԱՄՆ-ից (ֆոտո)

16:41   6 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է:

Նա ակտիվորեն վարում է Instagram-ի իր էջը, ցուցադրում է գայթակղիչ լուսանկարներ, հրապուրիչ սելֆիներ՝ երկրպագուներին ներկայացնելով իր առօրյան:



Այսօր երգչուհին իր Instagram-ի story հավելվածում լուսանկարների շարք է հրապարակել, որոնցում նա ներկայացել է լողազգետսով: Երգչուհին միկրոբլոգի իր էջի հետեւորդներին ցուցադրել է կադրեր իր ժամանցից:

Նա գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ էլ մասնակցել է միջոցառման: Լուսանկարներում երեւում է նաեւ Իվետայի քույրն, անմասն չեմ մնացել նաեւ նրանց ընկերները:

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին իր Instagram-ում լուսանկար էր հրապարակել, որում իր միկրոբլոգի հետեւորդներին ներկայացել էր վառ դիմահարդարմամբ: Ոճային փոփոխություններից չվախեցող Իվետային բազմիցս ենք տեսել համարձակ կերպարներում, ոճային ամենատարբեր ու համարձակ դիմահարդարումներով ու հանդերձանքով: Գեղեցիկ լուսանկարին կից երիտասարդ երգչուհին բարի լույս է մաղթել իր երկրպագուներին:

 



© NEWS.am STYLE