Եվա Բաղդասարյանը ներկայացել է շքեղ տեսքով

20:25   6 սեպտեմբերի, 2018

Սերիալային դերասանուհի Եվա Բաղդասարյանն Instagram-ի հետեւորդներին պարբերաբար ներկայացնում է հմայիչ, գայթակղիչ լուսանկարներ ու տեսանյութեր:

Եվայի ակտիվությունն ուրախացնում է օգտատերերին, ովքեր հաճախ հաճոյախոսություններով են ողողում լուսանկարների մեկնաբանությունների համար նախատեսված հատվածը:

Եվան իր միկրոբլոգում նոր լուսանկարների շարք է ներկայացրել, որոնցում ներկայացել է սեւ հանդերձանքով ու իրեն համապատասխան դիմահարդարմամբ, որը շեշտել է դերասանուհու նուրբ դիմագծերը:



Անկրկնելի լուքը Եվան ամբողջացրել է դեղին պայուսակով, որը, կարելի է ասել, կոտրել է ընդհանուր կերպարի մգությունը: Դերասանուհին չի մեկնաբանել լուսանկարները:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Եվան ներկայացել էր խորը դեկոլտեով կարմիր զգեստով: Հրապարակմանը կից Եվան գրել էր. «Հաճախ մարդիկ ատում են քեզ նրա համար, որ չկարողացան փչացնել կյանքդ»:



© NEWS.am STYLE