Հարթ որովայն, սպորտային կազմվածք. Էմիլի Ռատաժկովսկու street style-ը

20:48   6 սեպտեմբերի, 2018

Էմիլի Ռատաժկովսկին թույլ չի տալիս երկրպագուներին լիաթոք շունչ քաշել: Այս մոդելը գիտի՝ ինչպես շեշտել իր առավելություններն ու դրանց վրա հրավիրել բոլորի ուշադրությունը:

27-ամյա բրիտանուհին մշտապես թեժ երեկույթների, նորաձեւության աշխարհի ու գլամուրի կիզակետում է, ուստի բնական է, որ նրա ցանկացած նոր հանդերձանք ոչ միայն քննարկման թեմա է դառնում, այլեւ միանգամից սուր վարակի պես տարածվում են այն թրենդները, որոնց հիմնադիրը այս կրքոտ սեւահերն է:



Այս անգամ աղջիկը իր  Instagram -յան էջում հրապարակել է լուսանկարներ, որոնց հնարավոր չէ նայել փակ բերանով: Սուպերմոդելը պարծեցել է իր հարթ ու մկանուտ որովայնով ու ոճի նուրբ ընկալմամբ:

Ի դեպ, մինչ կարճ տոպերի արդիական դառնալը, Էմիլին առաջիններից էր, ով նախապատվություն էր տալիս դրանց. այն ժամանակ նա բավականին տարօրինակ էր նայվում նմանատիպ հանդերձանքներով:



Հիշեցնենք, որ ավելի վաղ Էմիլին ներկայացել էր հովազի պրինտով լողազգեստով որի մոտավոր արժեքը 120 դոլար է: Էմիլին իր ծովափնյա ժամանցն էր անցկացրել փոքրիկի շնիկի հետ:



© NEWS.am STYLE