Շպռոտը պարծեցել է մարմնի շքեղ կազմվածքով (ֆոտո)

21:49   6 սեպտեմբերի, 2018

Դեռ այն ժամանակներից, երբ հայկական շոու-բիզնեսը չէր փայլում այլընտրանքների հնարավորությամբ, ու շատ քիչ կատարողներ ու արտիստներ կային, Շպռոտը համարվում էր ու համարվում է հայկական երգարվեստի ամենահամարձակ կատարողներից մեկը:

Նրա կերպարներն ու լուքերը մշտապես գտնվում էին հանրության սուր քննադատությունների թիրախում, սակայն միաժամանակ դրանք սպասված էին:

Այս անգամ Շպռոտն իր  Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է բավականին գայթակղիչ կերպարում:



Երգչուհին նախընտրել է կիպ հանդերձանք, որը շեշտել է նրա մարմնի փարթամություն: Էլեգանտություն հաղորդելով ընդհանուր կերպարին՝ նրա ընտրությունը կանգ է առել շրթներկի կարմիր երանգի վրա:

Հիշեցնենք, որ ավելի վաղ երգչուհին իր տեղադրած լուսանկարներում կրում էր մարմինն ընդծող տաբատ, եւ վերնազգեստ, իսկ տաբատի վրա ներքեւից վերեւ առկա էր բացվածք, որը կապված էր թելերով: Վերնազգեստի հետեւի հատվածը նույնպես բաց էր:



© NEWS.am STYLE