«Քիմ Քարդաշյանը պետք է նախագահ դառնա». ռեփեր Offset

11:10   7 սեպտեմբերի, 2018

Եվ այսպես՝ Քիմ Քարդաշյանը սկսել է բանտարկյալին փրկելու հերթական արշավը, ինչպես նաեւ որոշել է լրջորեն զբաղվել ԱՄՆ-ում բանտային բարեփոխմամբ՝ այս առիթով հանդիպելով Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ:

TMZ-ի թղթակիցները բռնացրել են սկանդալային ռեփեր Offset-ին (Քարդի Բի), որը զենք եւ մարիխուանա պահելու համար բազմիցս հայտնվել է վանդակաճաղերի հետեւում:

Այնպես որ, երաժիշտը, հանուն որի նրա կինը ծեծել էր ամուսնու հետ քնած երկու մերկապարուհիների, լիովին կողմ է այն ամենին, ինչ Քիմն անում է: Ռեփերը ցանկանում է կին նախագահ տեսնել, եւ խոսքը Հիլարի Քլինթոնի մասին չէ:

«Քիմը պետք է նախագահ դառնա: Նա օգնում է աֆրոամերիկացիներին: Բանտում գտնվող աֆրոամերիկացիներին: Նա բոլորին է օգնում, նույնիսկ ինձ է օգնել»,- հայտարարել է ռեփերը:

Լուսանկարները՝ REX, Shutterstok

 



© NEWS.am STYLE