Էմմիի ու Հրաչ Մուրադյանի ջերմ լուսանկարը

00:15   7 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Էմմին, ով ամուսնությունից հետո բնակվում է ԱՄՆ-ում, Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել «Կիսաբաց լուսամուտների» հեռուստահաղորդավար Հրաչ Մուրադյանի հետ:

Լուսանկարում Էմմին մեղմ ժպտում է, իսկ Հրաչը ներկայացել է բավականին դասական տեսքով, թրենդային արեւային ակնոցով:



Երգչուհին նաեւ մեկնաբանել է ժպիտ առաջացնող լուսանկարը՝ հրապարակմանը կից գրելով. «Մեր ընկերությունը «պատուհան» չի ճանաչում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա լուսանկար էր հրապարակել, որում երգչուհին հանդես էր եկել ուլտրակաճ, ջինսե կիսատաբատով, ամառային վերնաշապիկով: Էմմին կրում էր նաեւ սպորտային գլխարկ, ակնոց: Լուսանկարին կից նա որեւէ գրառում չէր կատարել:





© NEWS.am STYLE