Ֆրանսիացի միլիոնատերը բաժանվել է ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյայից

22:11   7 սեպտեմբերի, 2018

Ֆրանսիացի միլիոնատերը բաժանվել է ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Բոնյայից, հայտնում է Teleprogramma.pro-ն:

Այս տարվա գարնանը Վիկտորիան հաճույքով պատմել էր իր նոր սիրեցյալի՝ նավթի առ ու վաճառքով զբաղվող, Andurand Capital ներդրումային ֆոնդի սեփականատեր 41-ամյա Պիեր Անդյուրանիի մասին: Սակայն, իրենց գեղեցիկ սիրավեպն ավարտվել է մի քանի ամիս առաջ: Մոդելը բոլորին համոզում էր, որ սիրահարվել է, բայց ոչ թե նրա բանկային հաշվին, այլ բացառապես նրա ինտելեկտին: Մոդելն ակնարկում էր, որ Պիերը լուրջ է տրամադրված. Նրանք անգամ ծանոթացրել են իրենց դուստրերին, որոնք հասակակիցներ են: Ինչպես պարզվել է այդ սիրավեպը երկար կյանք չուներ:

Անդյուրանին առանց խղճի խայթի վերջ է դրել իրենց հարաբերություններին: Բաժանման պատճառը կողմերից ոչ մեկը չի բարձրաձայնում, սակայն շշուկներ կան, որ ֆրանսիացի միլիոնատերն ինչ-որ բան է իմացել ռուս մոդելը անցյալի մասին եւ որոշել է նրա հետ չշարունակել հարաբերությունները: Համացանցում նաեւ նամակագրությունէ  հայտնվել, որում միլիարդատերն ասում է, որ ծանոթ է եղել Վիկտորիայի հետ, սակայն իրենք վաղուց միասին չեն եւ հզիության մասին ոչինչ չի իմացել, քանզի դրա հետ նա կապ չունի:

Շշուկներ են պտտվում, որ հեռուստահաղորդավարուհին կրկին միլիարդերների որս է սկսել: Իբր նրան տեսել են Մոնակոյի «Ջիմմիս» գիշերային ակումբում: Այնտեղ աստղն իր ընկերուհու հետ փորձել է իր ընկերակցությամբ մտերմանալ ներկայանալի տեսքով տղամարդկանց: Հանուն արդարության հարկ է նշել, որ այդ փաստը հաստատող ոչ տեսանյութ, որ լուսանկար մենք այդպես էլ համացանցում չգտանք:

Վիկտորիա Բոնյան իր քաղաքացիական ամուսնուց՝ հարուստ ժառանգ հանդիսացող Ալեսք Սմերֆիթից բաժանվել է մեկ տարի առաջ, սակայն նրա հետ պահպանել է ընկերական հարաբերություններ: Զույգը միասին դաստիարակում է համատեղ երեխային, ով աղջիկ է՝ Անժելինային, ում 6 տարին լրացել է բոլորովին վերջերս: Նախկին ամուսիններն իրենց դստեր հետ ներկա են գտնվել Կաննի փառատոնին եւ նույնիսկ մնացել են նույն, շքեղ՝ Hôtel du Cap-Eden-Roc հյուրանոցում: Ճիշտ է նրանցից յուրաքանչյուրն ապրում է իր անձնական կյանքով. 33-ամյա Ալեքսը երեկույթների է հաճախում իր նոր ընկերուհու հետ, իսկ 36-ամյա Բոնյան՝ իր բոյֆրենդ՝ ֆրանսիացի միլիոնատեր Պիեր Անդյուրանիի հետ:



© NEWS.am STYLE