«Նոր ալիք-2018». Գեւորգ Հարությունյանը մրցութային երկու օրերից հետո առաջին տեղում է

09:45   7 սեպտեմբերի, 2018

Սոչիում շարունակվում է «Նոր ալիք-2018» երաժշտական մրցույթը: Հայաստանը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը երգեց «Կյանք ու կռիվ» ֆիլմից նույնանուն երգը եւ ստացավ 100 միավոր, բոլոր մրցավարները Գեւորգին 10 միավոր տվեցին:

Գեւորգը ստացավ 200 միավոր եւ դարձավ միանձնյա առաջատարը: Մասնակիցներն այսօր հանգստանում են, իսկ վաղը մրցույթի եզրափակիչ օրն է:

Հայաստանի մասնակցի օգտին քվեարկելու համար Հայաստանից պետք է ուղարկել NW01 ը 2320 կարճ համարին, իսկ Ռուսաստանից քվեարկելու համար պետք է NW01 ն ուղարկել 2325 կարճ համարին, հաղորդագրության համար գանձվում է 500 դրամ Հայաստանից ու Արցախից: 

Հիշեցնենք, որ առաջին մրցղույթաքյին օրը Գեւորգը երկրորդ տեղը զբաղեցրեց, հիանալի կերպով կատարելով LP-ի Lost on you հիթը՝ նորովի մատուցելով այն:

NEWS.am STYLE-ը ավելի վաղ երիտասարդ կատարողի հետ զրուցել էր մրցութային առաջին օրվա հաջողության եւ տպավորությունների մասին:



© NEWS.am STYLE