Քիմ Քարդաշյանը հերքել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության մասին լուրերը

12:10   7 սեպտեմբերի, 2018

Հայտնիությունն այնպիսի բան է, որ մի հիանալի օր կարող ես նախագահ դառնալ))) ԱՄՆ-ում 2020թ-ին կանցկացվեն հերթական նախագահական ընտրությունները, եւ ահա մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ քննարկվում է, որ Քիմ Քարդաշյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

Քիմը հերքել է բոլոր ասեկոսեները KimKardashianWest.com կայքում, որտեղ պատասխանել է իր հետեւորդների հարցերին: Ի դեպ, աստղին հարց է ուղղել նաեւ Ստեֆանի Շեպարդը՝ Քիմի նախկին օգնականը, ում հետ հայուհին ընկերական հարաբերություններ է  պահպանել:

«Անկեղծ ասած, ես ընդհանրապես չեմ ուզում առաջադրել իմ թեկնածությունը: Ես տեսնում եմ, որ դա աշխարհի ամենադժվար աշխատանքն է եւ ես շատ քիչ բան եմ հասկանում քաղաքականությունից», - Քիմը պատասխանել է ԱՄՆ նախագահի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին:

Քիմ Քարդաշյանն իրապես ուժեղ բնավորությամբ է օժտված: Ինչպես եւ ավելի վաղ խոստացել էր, հայուհին նվիրվել է ԱՄՆ-ում բանտային բարեփոխման խնդրին: Երեկ հայտնի դարձավ, որ 37-ամյա հայուհին եւս մեկ գործով է զբաղվելու՝ ռեալիթի շոուի աստղը հիմա փորձում է բանտից դուրս բերել 30-ամյա Քրիս Յանգին, որը ցմահ պատիժ է կրում կոկաինի վաճառքի համար:

Հայուհին երեկ նաեւ Սպիտակ տուն է ուղեւորվել, որտեղ հանդիպել է Ջարեդ Քուշների եւ Իվանկա Թրամփի հետ, ինչպես նաեւ փաստաբանների հետ, որոնք մասնագիտացած են դատական գործերով, որոնցով կայացվում են չհիմնավորված ծանր դատավճիռներ:

«Ամեն ինչ սկսվեց միս Էլիսից: Ես նայում էի նրան, տեսնում այլ դատապարտյալների դեմքերը, տեղեկանում բանտերում տղամարդկանց եւ կանանց պատմություններին, որից հետո հասկացա, որ չեմ կարող բավարարվել ձեռք բերածով:

Իրական համակարգային փոփոխությունների ժամանակն է»,- Twitter-ի իր էջում նշել է Քիմը, ինչպես նաեւ հանդիպումից լուսանկարներ ներկայացրել:

Ի դեպ, լուսանկարներ եւ Քիմին ուղղած շնորհավորանքներ են հրապարակել նաեւ հանդիպմանը մասնակցած մի քանի փաստաբաններ:



© NEWS.am STYLE