Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ «Նոր ալիք» մրցույթում Գեւորգ Հարությունյանի ելույթի մասին

13:04   7 սեպտեմբերի, 2018

Սոչիում տեղի է ունենում «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթը: Եվ ամենահաճելին այն է, որ մեր երկիրը ներկայացնող Գեւորգ Հարությունյանը երկու մրցութային օրերից հետո հանդիսանում է միակ առաջատարը:

Գեւորգի երեկվա ելույթից հետո նա ընդհանուր հավաքեց 200 միավոր (երկու մրցութային օրերին էլ նա ժյուրիի բոլոր անդամներից ստացել է առավելագույն՝ 10 բալ):

Գեւորգի ելույթի հետ կապված մեր ուրախությունը կիսում է նաեւ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, ով այժմ գտնվում է Սոչիում, մինչ Գարիկը Երեւանում զբաղված է Comedy Club փառատոնի նախապատրաստական եւ կազմակերպչական աշխատանքներով, որը տեղի կունենա սեպտեմբերի 15-ին եւ 16-ին մեր մայրաքաղաքում:

Ժաննան իր Instagram-ի story բաժնում Գեւորգի լուսանկարն է հրապարակել եւ այն մակագրել է հետեւյալ կերպ.

«Երկրորդ օրն է, ինչ Գեւորգը ստանում է ամենաբարձր բալերը ժյուրիից! Բրավո! », - գրել է Ժաննան:



© NEWS.am STYLE