Ռուս սկանդալային դերասանն իր հայրենակիցներին տգետ է անվանել եւ խոստացել է հեռանալ երկրից

18:17   7 սեպտեմբերի, 2018

Ռուս սկանդալային դերասան Ալեքսեյ Պանինը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնվել, այն բանից հետո, երբ նա հայտնվել է Իոսիֆ Կոբզոնի հուղարկավորությանը:

Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի քանի օր առաջ Ալեսքյ Պանին իր Instagram-ում լուսանկար հրապարակեց, որում նա հրաժեշտ էր տալիս Իոսիֆ Կոբզոնին: Լուսանարում դերասանը պատկերված էր երգիչի դագաղի մոտ, նա կռացած էր եւ ճակատը ճակատին էր հպել: Սոցցանցերի օգտատերերը մեղադրել են նրան՝ Կոբզոնի մահից շատ լայքեր հավաքելու մեջ:

 «Ահա եւ վերջ…» – գրել է էր Պանինը:

Իր լուսանկարի ներքո նա օգտատերերին տգետներ եւ մտավոր հետամնաց է անանել:

«Ինձ համար Ինսթագրամը, ի տարբերություն ձեզ, լայքեր չեն, ոչ փիար ու ոչ էլ հայփ: Դա իմ կայքնի արտացոլումն է: Իմ զգացմունքների, էմոցիաների արտացոլումը տվյալ պահին», - հավելելով, որ «տգետներն» այդ չեն հասկանա:

Մեկնաբանությունների հատվածում հետեւորդները նրան հարցրել են, թե ինչու նա լքում երկիրը, եթե ռուսների մասին նման բարձր կարծիք ունի: Պանինը պատասխանել է, որ պատրաստվում է. «Ռուսաստան ես կվերադառնամ միայն փողերի հետեւից»:



© NEWS.am STYLE