Դեն Բիլզերյանը կիսամերկ մոդելների հետ Թայլանդում փրկում է կրիաներին

20:16   7 սեպտեմբերի, 2018

Հայաստան կատարած այցելությունից հետո Դեն Բիլզերյանն ընկերուհիների հետ մեկնել է Թայլանդ: Ի դեպ, քանի որ մեզ մոտ ոչ միանշանակ ռեակցիա եղավ հայ միլիոնատիրոջ այցի հետ կապված, ես բոլոր նրանց, ովքեր կողմ կամ դեմ էին, խորհուրդ եմ տալիս դիտել նրա հարցազրույցը Լարի Քինգի հետ, որը Դենը տվել է 2016թ.-ին:

Իսկ մինչ այդ Դենը, ում հանդեպ միջազգային հետախուզում է հայտարարված հարեւան պետության ջանքերով, որը մարդու իրավունքների հետ կապված խնդիրներ ունի եւ որը խնդիրներ չունի իր հետաքրքրությունների լոբբինգի համար, թքած ունենալով դրա վրա հանգիստ, իր գեղեցկուհիների հետ զվարճանում է Թայլանդում:

«Կրիաներին են փրկում», - մակագրել է լուսանկարը Դենն իր Instagram-ում:



© NEWS.am STYLE