72-ամյա Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ խոսել է իր ապահարզանի շուրջ ծավալված սկանդալի մասին

17:12   7 սեպտեմբերի, 2018

Շարունակում ենք հետեւել Եվգենի Պետրոսյանի կյանքի վերադասավորություններին, որն, ինչպես գիտենք, հեռացել է կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, իսկ այդ ամենի պատճառը դարձել է հումորիստի սիրուհի-օգնականը՝ 29-ամյա Տատյանա Բրուխունովան, ով իր տարիքից բավականաչափ մեծ է երեւում:

Ոճաբանները կարծում են, որ աղջիկը դիտավորյալ իրեն ծերացնում է անհամապատասխան հագուստով: Թրենդ-վերլուծաբան Մաքսիմ Զարիպովն անդրադարձել է երիտասարդ կնոջ ոճական հիմնական սխալին:

Ստեպանենկոյի ներկայացուցիչները պահանջել են համատեղ սեփականության մեծ մասը: Պետրոսյանի պաշտպանյալները պահանջում են կիսել այն հավասար: 30 տարուց ավելի միասին ապրած ամուսնական զույգի սեփականության վրա կալանք է դրված:

Իսկ այսօր ապահարզանի շուրջ ծավալված քաշքշուկի մասին որոշել է առաջին անգամ խոսել եւ ինքը՝ Եվգենի Պետրոսյանը: Մինչ այդ նա փորձում էր ոչ մի կերպ չմեկնաբանել ոչ համատեղ սեփականության բաժանման հարցը, ոչ խոսակցություններն այն մասին, որ նրա օգնական Տատյանա Բրուխունովան հանդիսանում է նրա սիրուհին: Իր Instagram-ում Պետրոսյանը հրապարակել է իր լուսանկար ու այն մեկնաբանել հետեւյալ կերպ.

«Այդչափ շատ քանակությամբ ստից ես հիվանդացել եմ! Լրատվամիջոցների ներկայացուցիչներ, դուք ինձ նույնիսկ զարմացնում եք! Այնպիսի տպավորություն է, ասես սկսվել է անհեթեթության թատրոնը»:

Պետրոսյանը նախընտրել է չմանրամասնել, թե իր ապահարզանի մասին լրատվամիջոցների որ ինֆորմացիան է սուտ:

 



© NEWS.am STYLE