Comedy Club-ի Դեմիս Կարիբիդիսի արկածները Երեւանում

19:12   7 սեպտեմբերի, 2018

Սեպտեմբերի 15-ին եւ 16-ին Երեւանում կանցկացվի Comedy Club-ի փառատոնը: Այդ իրադարձությանն ընդառաջ Գարիկ Մարտիրոսյանը ժամանել է Հայաստան ու պատրաստվում է միջոցառմանը: Պարզվեց, որ Հայաստան է ժամանել նաեւ Դեմիս Կարիբիդիսը, որի հետ Գարիկը լուսանկար էր հրապարակել:



Դեմիսը հասցրել է զբոսնել Երեւանում, հայտնվել է հայաստանյան մի քանի հեռուստանախագծերում, իսկ հումորիստի Instagram –ը ողողված է մայրաքաղաք տեսանյութերով ու լուսանկարներով:


View this post on Instagram

A post shared by Demis Karibidis (@demiskaribidis) on







Հիշեցնենք, որ ավելի վաղ  NEWS.am STYLE –ը զրույց է ունեցել Գարիկ Մարտիրոսյանի հետ:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE