Կարճ կիսատաբատով եւ տոպով Աննա Գրիգորյանը՝ Թբիլիսիում

17:47   7 սեպտեմբերի, 2018

Դերասանուհի, հաղորդավարուհի եւ մոդել Աննա Գրիգորյանն իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա ներկայացել է ջինսե տաբատով եւ կանաչ, սպորtային տոպով: Աննայի հանդերձանքը ընդծել է նրա անթերի կազմվածքը:

Աննա գտնվում է Թբիլիսիում: Իր հմայիչ լուսանկարներին կից մոդելը կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Թիֆլիս... փողոցներ... ու ընկերուհիդ ֆատոգռֆա»:

Հիշեցնենք, որ Աննա Գրիգորյանն Instagram-ի իր էջում, story բաժնում, որտեղ ինֆորմացիան պահպանվում է ընդամենը 24 ժամ, հրապարակել էր լուսանկարներ, որոնցում ներկայացել էր կարմիր բիկինիով: Այն շեշտել էր հմայիչ դերասանուհի-մոդելի մարմնի գեղեցիկ կառուցվածքն ու սլացիկությունը:



© NEWS.am STYLE