Սկանդալային Ջուսի նոր համեստ կերպարը (ֆոտո)

19:25   7 սեպտեմբերի, 2018

Երգչուհի Ջուսը գրեթե միշտ տարբերվել է իր համարձակ հանդերձանքներով, ոճային կերպարանափոխություններով: Այդ ամենի ականատեսը հաճախ դարձել ենք հետեւելով նրա Instagram-յան հրապարոկումնորին:

Այս անգամ, սակայն, ի զարմանս օգտատեր-երկրպագուների, Ջուսը ներկայացել է բավականին նուրբ ու եթերային կերպարով: Նա նախընտրել է նուրբ, ծաղկավոր ու երկարափեշ զգեստ, որի լուսանկարը տեղադրել է Instagram-ի իր էջի story բաժնում:



Ջուսը նաեւ մակագրել է գեղեցիկ լուսանկարը՝ հայտնելով, որ շուտով՝ Երեւանի 2800-ամյակին ընդառաջ, նա կներկայացնի նոր տեսահոլովակ մեր չքնաղ մայրաքաղաքի մասին: Դե ինչ, սպասենք նորություններին:

Ի դեպ, ավելի վաղ Ջուսը լուսանկարներ էր հրապարակել, որոնցում երգչուհին ներկայացել էր բոլորովին նոր կերպարում: Լուսանկարներում նա դեղին մազերով էր, իսկ հագին կրում էր ոսկեգույն, երկարափեշ, խորը դեկոլտեով, մեջքը բաց զգեստ:



© NEWS.am STYLE