Ալեքսիս Օհանյանն անհավանական ռոմանտիկ անակնկալ է մատուցել կնոջը

21:10   7 սեպտեմբերի, 2018

Reddit ու  Initialized Capital կայքի հիմնադիրը, ամերիկահայ ինտերնետ գործարար Ալեքսիս Օհանյանը ժամանակ առ ժամանակ Instagram-ի իր էջի լուսանկարների, տեսանյութերի շարքը համալրում է նորերով:

Դրանցում շատ հաճախ իր ուրույն տեղն ունի Ալեքսիսի կինը՝ աշխարհի նախկին առաջին ռակետ Սերենա Ուիլյամսը:

Այսօր Սերենայի ծննդյան տարեդարձը չէ, ոչ էլ նրանց ամուսնության կամ նշանադրության հոբելյանը, մեր Ալեքսիսը պարզապես շատ ռոմանտիկ է: Թերեւս, հենց այդ պատճառով է նա իր զբաղված գրաֆիկի մեջ ազատ ժամանակ գտել ու տեսանյութ պատրաստել կնոջ համար:


View this post on Instagram

A post shared by Alexis Ohanian Sr. (@alexisohanian) on

«Նա պայքարել է իր կյանքի ու կարիերայի, մեր դստեր, հավասար հնարավորությունների համար: Նա երբեք չի հանձնվել ու նա իմ ճանաչած ամենաոգեշնչող մարդն է: Ես այս տեսանյութը երեկ  երեկոյան եմ պատրաստել՝ ներառելով մեկ տարի առաջվցանից մինչեւ հիմա ունեցած լավագույն կադրերը », - Instagram -յան հրապարակմանը կից գրել է Ալեքսիսը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ նա Instagram-ում հրապարակել էր լուսանկար, որը համեմել էր մի փոքր հումորով: «Քաղցած», - հրապարակմանը կից գրել էր Օհանյանը՝ մեկնաբանելով այն հակիրճ, բայց իմաստալից կերպով:



© NEWS.am STYLE