51-ամյա Պամելա Անդերսոնը լքել է 32-ամյա սիրելիին

11:10   8 սեպտեմբերի, 2018

51-ամյա Պամելա Անդերսոնը լքել է իր 32-ամյա  բոյֆրենդին: Ինչպես հայտնում է TMZ-ն դերասանուհին ինքն է  վերջ դրել հարաբերություններին: Նա մոտ մեկ տարի հանդիպում էր ֆուտբոլի չեմպիոնի հետ: Պամելայի հետ ունեցած հարաբերությունների պատճառով Ադիլ Ռամին նույիսկ դադարել  էր շփվել իր երեխաների հետ:



Դերասանուհին որոշել է դադարեցնել հարաբերութոյւնները հանուն երիտասարդի երեխաների: «Վերջին մեկ շաբաթը Ադիլի զույգ երեխաների հետ անցկացնելուց հետո Պամելայի խիղճը սկսել է տանջել, որ նրնաք ստիպված են այդքան հազվադեպ տեսնել իրենց հորը: Դերասանուհին որոշել է ավելի շատ հանդիպելու հնարավորություն տալ նրանց:

Պամելան զգում է, որ երեխաները հոր կարիքն ունեն: Նա հեռանում է Ադիլի կյանքից, որպեսզի նա ճիշտ վարվի ու իր երեխաների հետ մնա: Սա զոհողություն է Պամելայի կողմից, նրա սիրտը կոտրված է», —բացատրել է աղբյուրը:

Պամելային մոտ կանգնած աղբյուրը նաեւ հավելել է, որ Ադիլը չէր կարողանում հավասարակշռություն պահպանել ու բավարար ժամանակ հատկացնել եւ՛ սիրելիին, ու՛ երեխաներին:



© NEWS.am STYLE