Շքեղ տեսքով Անժելա Սարաֆյանը՝ աղբակույտի ֆոնին

23:45   7 սեպտեմբերի, 2018

Գեղեցկուհի դերասանուհի Անժելա Սարաֆյանի շքեղ հանդերձանանքները շարունակում են հիացնել: Հայուհին գիտի՝ ինչպես շեշտել աչքերի անհունությունը կատարյալ ընտրված երանգներով, ինչպես ընգծել մարմնի առավելությունները եւ այլն:

Անժելայի քույրը այս անգամ, ինչպես միշտ, հրապարակել է գեղեցկուհի քրոջ լուսանկարներից մեկը իր միկրոբլոգում, որում նա կանաչ, միդի լայն լանջաբացվածքով զգեստով է, ճերմակ բարձրակրունկներով:

Ամեն բան պարզ է ու գեղեցիկ, սակայն մի բան անհասկանալի է՝ ի՞նչ է այդտեղ անում հետնամասի աղբակույտը: Այս հարցը հետաքրքրել է նաեւ օգտատերերին:



Թերեւս, լուսանկարի գաղափարը մեգապոլիսներից մեկի՝ Նյու Յորքի հակասությունները շեշտելն է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը  ներկայացրել էր իր բավականին տպավորիչ, ռետրո լուքերից մեկը:

Յուրահատուկ մեքենաների կողքին հայուհին կեցվածք էր ընդունել, ցուցադրել իր ընկերներին ու իհարկե նրբաճաշակ ոճը:





© NEWS.am STYLE