Գայթակղիչ Քլոե Քարդաշյանը ներկայացել է բիկինիով

00:15   8 սեպտեմբերի, 2018

Քլոե Քարդաշյանը Քարդաշյան-Ջեններ քույրերից թերեւս ամենահեռուն է սկանդալներից: Անուամենայնիվ, հայուհու գայթակղիչ կերպարները եւս լայն քննարկումների առիթ են տալիս համացանցում:

Այս անգամ ռեալիթի-շոուի աստղը ներկայացել է բավականին վառ, ուրախ ու հրապուրիչ կերպարում: Դե ինչ, հիմա հերթը բիկինիինն է: Քլոեն ընտրել է վառ վարդագույն բիկինի, իսկ դրա հետ համահունչ գլխարկով նա կարծես գովազդից լինի:



Հեռուստաաստղը նաեւ մեկնաբանել է իր լուսանկարը՝ գրելով. «Եթե ունեք ժամանակ կամ էներգիա բողոքելու համար, բացասական մեկնաբանությունհներ թողնելու համար, ապա  դուք ժամանակ ունեք նաեւ շնորհակալ լինելու, մեկին ժպտալու կամ որպես անձ աճելու համար: Մենք բոլորս էլ նույն օրվա ժամերն ունենք, բայց մենք պետք է օգտագործենք այդ ժամերը բարությամբ ու դրական տրամադրվածությամբ: Բարությունը կախարդական է, միացրեք այն»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Քլոեն ցույց էր տվել իր դստերը: Նրանք միասին լողում էին ու վայելում էին իրենց հանգիստը:





© NEWS.am STYLE