Արիանա Գրանդեի նախկին ընկերը՝ ռեփեր Մակ Միլլերը, մահացել է գերդոզավորումից

12:10   8 սեպտեմբերի, 2018

Արիանա Գրանդեի նախկին ընկերը՝ ռեփեր Մակ Միլլերը մահացել է գերդոզավորումից, հայտնում է TMZ-ն: Երաժիշտը, որը 26 տարեկան էր, մահացած է հայտնաբերվել Սան Ֆերնանդոյի հովտի իր տանը: Նախնական վարկածով՝ արտիստի մահվան պատճառը թմրանյութերի «ակնհայտ» գերդոզավորումն է:

Ոստիկանները Միլլերի մարմինը հայտնաբերել են ուրբաթ՝ սեպտեմբերի 7-ին, գրեթե կեսօրին, Սան Ֆերնանդոյի սեփական տանը:

Միլլերը քանիցս ոստիկանությունում է հայտնվել թմրանյութեր պահելու համար, այս տարվա մայիսին, գտնվելով թմրամիջոցների ազդեցության տակ, նա իր G-Wagon-ով վթարի մեջ էր հայտնվել, որի մեղավորը հենց ինքն էր:

Երաժիշտը տառապում էր թմրակախվածությամբ, որի մասին հայտնի է դարձել երգչուհի Արիանա Գրանդեից բաժանվելուց հետո:

Լուսանկարները՝  Backgrid, Mega, Movimc to Daily Mail

 



© NEWS.am STYLE