Մշակույթի 140 գործիչ կոչ է արել բոյկոտել Իսրայելում կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույթը

16:11   8 սեպտեմբերի, 2018

Այս տարի «Եվրատեսիլ» երգի մրցույթը անցկացվեց Պորտուգալիայում, որում հաղթեց Իսրայելի ներկայացուցիչ՝ Նետտան: Փաստացի, նա Իսրայելի՝ իր հայրենիքի համար, ապահովեց այն, որ Իսրայելը հաջորդ տարի տարբեր պետություններից հյուրեր ընդունի, սակայն, մրցույթը սկսել են բոյկոտել:

The Guardian-ի հաղորդմամբ մշակույթի ավելի քան 140 գործիչ, ներառյալ Pink Floyd-ի հիմնադիրներին՝ Ռոջեր Ուոթերսին եւ բրիտանացի կոմպոզիտոր Բրայան Ինոյին, դանիացի ռեժիսոր Նիլս Վեստային, մրցույթի մի քանի նախկին մասնակիցների եւ 1994թ-ին «Եվրատեսիլ» երգի մրցույթում հաղթած իռլանդացի երգիչ Չարլզ Մաքգեթթինգին, կոչ են արել բոյկոտել «Եվրատեսիլ» երգի մրցույթը:

Հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելը Պազեստինում խախտում է մարդու իրավունքները: Նրանք հիշեցրել են, որ Գազայի հատվածում սրված իրավիճակում իսրայելական բանակը սպանել է 62 ոչ զինված պաղեստինցիների, ներառյալ 6 երեխաների:

« «Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, եթե ընդունի Իսրայելը, ապա այն պետք է բոյկոտել, քանի դեռ նրանք շարունակում են վարել իրենց տեւական, ահասարսուռ քաղաքականությունն ուղղված մարդու իրավունքների դեմ Պաղեստինում», - գրված է հայտարարության մեջ:



© NEWS.am STYLE