«Ինձ համար գոյություն ունեն երկու բան՝ սեր եւ վախ». Փինքը նշում է 39-ամյակը

13:34   8 սեպտեմբերի, 2018

Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, իր ծննդյան 38-ամյակն է նշում ամերիկացի հայտնի երգչուհի եւ երգահան Փինքը, որը ճանաչման է հասել 2000-ականների սկզբին՝ թողարկելով Can't Take Me Home ձայնասկավառակը:

Իր Trouble երգի շնորհիվ յուրահատուկ ոճ ունեցող երգչուհին արժանացել է «Գրեմմիի»՝ հաղթելով «Լավագույն ռոք երգ» անվանակարգում:

Ամերիկյան Billboard ամսագիրը Փինքին անվանել է 2000-2010 թ-երի լավագույն փոփ-երգչուհին:

Փինքի կերպարը հաճախ է քննարկվում: Նրան համարում են եւ յուրահատուկ, եւ անճաշակ, երբեմն՝ նաեւ վուլգար: Բայց փաստն այն է, որ երգչուհին տարիներ շարունակ ամուր է պահում իր դիրքերը համաշխարհային երգարվեստում: Եւ դա անում է շնորհիվ իր տաղանդի՝ տարբերվող տեմբրի եւ ճաշակով երգացանկի:

Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում երգչուհու TOP 5 լավագույն հիթերը:

Լուսանկարները՝ Փինքի Facebook-ի էջից



© NEWS.am STYLE