«Ինձ մարիխուանայից ու իմ կատվից բացի ոչինչ չի անհանգստացնում». Դեն Բիլզերյանը ցույց է տվել իր կիսամերկ ընկերուհիներին

18:25   8 սեպտեմբերի, 2018

Դեն Բիլզերյանը հայաստանյան արկածներից հետո զվարճանում է Թայլանդում, որտեղ «Պոկերի արքան» հանգստանում է իր կիսամերկ ընկերուհի-մոդելների ընկերակցությամբ:

Եվ մինչու մեր հարեւան պետությունը հիտերայի մեջ է եւ Բիլզերյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարել, Դենը հանգիստ վայելում է իր հանգիստը Թայլանդի այն կղզում, որտեղ նկարահանել է «Ջեյմս Բոնդ» ֆիլմի սերիաներից մեկը:

Դենի հանգստից հերթական լուսանկարը մակագրված է հետեւյալ կերպ.

«Անկեղծ ասած, ինձ ոչինչ չի անհանգստացնում, բացի մարիխուանա արտադրող իմ ընկերությունից ու իմ կատվից», - գրել է հայ միլիոնատերն իր Instagram-ում տեղադրած լուսանկարին կից:

Կարծում ենք, որ Դենն ամենաադեկվատ պատասխանն է տվել հիստերիկության մատնված մեր հարեւաններին)))

 

 

 



© NEWS.am STYLE