Բռնություն, անպարկեշտ բառապաշար, ալկոհոլ. Կիրկորովի եւ Բասկովի «Իբիցա» երգի հոլովակը դարձել է Youtube-ի նոր հիթը

14:06   8 սեպտեմբերի, 2018

«Տրամադրության գույնը կապույտն է» հիթից հետո Ֆիլիպ Կիրկորովն այս անգամ Նիկոլայ Բասկովի հետ ներկայացրել է «Իբիցա» նոր համատեղ հոլովակը:

Հոլովակում հայտնվում են նաեւ Սերգեյ Շնուրովը, Գարիկ Բուլդոգ Խարլամովը, Անիտա Ցոյը, Անդրեյ Մալախովը, Վալերի Լեոնտեւը, Ալիսա Լոբանովան:

Ի դեպ, նկարահանման պատասխանատուն է հեռուսատահաղորդավարներ Իվան Ուրգանտի եւ Ալեքսանդր Գուդկովի ղեկավարությամբ այն նույն խումբը, որը նկարահանել էր սկանդալային «Տրամադրության գույնը կապույտն է»:

Հեղինակները նշում են, որ տեսանյութը բոլորի համարն չէ, եւ համառորեն հորդորում են, որ անչափահասները չդիտեն հոլովակը, քանի որ լեցուն է անպարկեշտ բառապաշարով, բռնության տեսարաններով եւ ալկոհոլի օգտագործմամբ:



© NEWS.am STYLE