Նոր լուսանկար՝ Աննա Դովլաթյանի ու Դավիթ Աղաջանյանի մեղրամսից

18:02   8 սեպտեմբերի, 2018

Երգչուհի, դերասանուհի, հաղորդավարուհի Աննա Դովլաթյանն իր Instagram -ում բավականին ակտիվ է: Նրան հաճախ տեսում ենք նուրբ ու պայծառ կերպարներում, հմայիչ տեսանյութերում: Նրա միկրոբլոգի էջը բավականին նրբաճաշակ է «դասավորված». լուսանկարները հիմնականում նույն երանգներն ունեն ու գրեթե բոլորն էլ նրբությամբ են պարուրված:

Աննա Դովլաթյանն ու Դավիթ Աղաջանյանը օրերս են ամուսնացել: Հայտնի ամենագեղեցիկ զույգերից մեկն ամուսնությունից հետո մեկնել է վայելու մեղրամիսը, որտեղից էլ պարբերաբար իրենց հետեւորդների հետ կիսվում են գեղեցիկ ու սիրառատ լուսանկարներով:

Աննա Դովլաթյանն իր Instagram –ում ամուսնու՝ Դավիթ Աղաջանյանի հետ նոր, սիրառատ լուսանկար է հրապարակել, որում զույգը միմյանց գրկած կանգնած է լողափին: Նշենք, որ նորապսակներն այժմ իրենց մեղրամիսն են վայելում Շրի Լանկայում: Լուսանկարին կից Աննան որեւէ մեկնաբանություն չի թողել:

Նշենք, որ ավելի վաղ Աննա Դովլաթյանն իր Instagram –ում գայթակղիչ լուսանկար էր հրապարակել: Նա, ըստ երեւույթին, լողազգեստով էր, մազերին ամրացված էր նուրբ ծաղիկ, որն էր լրացնում էր Աննայի կերպարը: Լուսանկարին կից մեկնաբանություն նա չէր թողել, սակայն հեշթեգերում նշել էր #relax բառը:



© NEWS.am STYLE