«Վերջին երկու բաժակն ավելորդ էր». Մկրտիչ Արզումանյանի զվարճալի լուսանկարը

23:12   8 սեպտեմբերի, 2018

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանի էջում կարելի է հանդիպել բազմաբնույթ լուսանկարների. Առաջնային դերում, իհարկե, հումորային հրապարակումներն են, հետո արդեն արխիվային, նոստալգիկ լուսանկարները:

Դերասանը այսօր եւս որոշել է միկրոբլոգի իր էջի հետեւորդ-երկրպագուներին ժպիտ պարգեւել: Նա իր Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է ծաղկեփնջով եւ փուչիկներով: Իսկ լուսանկարին կից նա կատարել է հետեւյալ մեկնաբանությունը. «Վերջին երկու բաժակն ավելորդ էր»:

Իսկ ավելի վաղ, Մկոն ներկայացրել էր հումորային լուսանկար, որում դերասանը փորձում էր հայելային սելֆի անել: Նա բավականին դժգոհ հայացք ուներ այդ զվարճալի լուսանկարում:

«Երբ գրիմանոցի հայելին նախատեսված չէ քո բոյի համար », - մեկնաբանել էր հումորային հրապարակումը դերասան-հումորիստը:



© NEWS.am STYLE