Շողեր Թովմասյանը գայթակղիչ կերպարում

22:45   8 սեպտեմբերի, 2018

Շոումեն Գրիշա Աղախանյանի կինը՝ երիտասարդ դերասանուհի Շողեր Թովմասյանն Instagram-ի հրապուրիչ լուսանկարների, գեղեցիկ սելֆիների շարքը պարբերաբար համալրում է նոր կադրերով: Շողերը ոչ միայն գեղեցկուհի է, այլեւ համարձակ է, քանի որ նրան արդեն հասցրել ենք նկատել ամենատարբեր ու համարձակ կերպարներում:

Այս անգամ Շողեր Թովմասյանն իր Instagram-ի story հավելվածում, որտեղ ինֆորմացիան հասանելի է ընդհամենը 24 ժամ, նոր հմայիչ լուսանկար է տեղադրել, որում երեւում է նաեւ Գրիշա Աղախանյանը:

Լուսանկարին կից Շողերը մեկնաբանություն չի թողել:

Ավելի վաղ նա ներկայացրել էր լուսանկարներ, որոնցում սեւ, փոքրիկ զգեստով էր: Շողերը լուսանկարում վառ դիմահարդարմամբ էր  ու հետաքրքիր, թրենդային կոշիկներով:

Այդ լուսանկարները եւս մեկնաբանության չէր արժանացել դերասանուհու կողմից:



© NEWS.am STYLE