Գրավիչ Անժելա Սարաֆյանի նոր շքեղ տեսքը

17:10   9 սեպտեմբերի, 2018

Անժելա Սարաֆյանն այն հայ դերասանուհիներից է, ում հաջողվել ա հայտնվել հոլիվուդյան ֆիլմերում ու դրանով իսկ հպարտություն առաջացնել մեզ մոտ:

«Վայրի արեւմուտքի աշխարհը» սերիալի աստղը շարունակում է գրավել Instagram-ի օգտատերերի սրտերն իր հիասքանչ լուսանկարներով, որոնք, ճիշտ է, շատ չեն, բայց, ինչպես ասում են, որակով են: 



Այս անգամ գեղեցկուհին կրկին գրագետ ընտրություն է կատարել՝ ընտրելով ոսկեգույն նուրբ նախշազարդերով դեղին զգեստ, որը ընդգծել է նրա գեղեցիկ պարանոցն ու նուրբ ուսերը:





Ի դեպ, նկատել ենք, որ Անժելան սիրում է դեղինի երանգներն ու հաճախ դրանցով է ներկայանում:



Հիշեցնենք, որ ավելիչ վաղ Անժելան համարձակ ու յուրահատուկ ենթատեքստով լուսանկար էր հրապարակել, որում դերասանուհին հերթական շլացնող տեսքով լուսանկարվել էր աղբակույտի ֆոնին: Հավանաբար, նա այդպես ցանկացել էր շեշտել մեգապոլիսներից մեկի՝ Նյու Յորքի սոցիալական-մշակութային հակասությունները:



© NEWS.am STYLE