Նյու Յորքի նորաձեւության շաբաթ. Ջիջի եւ Բելլա Հադիդների ցնցող լուքերը

18:15   9 սեպտեմբերի, 2018

Նյու Յորքի նորաձեւության աբաթվա շրջանակներում տեղի ունեցավ Brandon Maxwell բրենդի ցուցադրությունը, որի մոդելավորած զգեստները բավականին սիրված են նույնիսկ Սասսեքսի դքսուհու՝ Մեգան Մարքլի կողմից:



Այս անգամ բրենդը խաղարկել էր վառ գույներ, որոնց էլեգանտություն էր հաղորդել միդի ու մաքսի զգեստների ընդհանուր խստությամբ:



Գուցե շուտով արքայազն Հարրիի կնոջը տեսնենք նաեւ նմանատիպ վառ զգեստներով:

Ցուցադրությունը իրենց ներկաւյությամբ էլ ավելի հիշարժան դարձրին Հադիդ քույրերը, որոնք նորաձեւության աշխարհի անբաժան ու կարեւոր մասն են կազմում:



Սուպերմոդելներից 21-ամյա Բելլան մետաքսե կանաչ զգեստով էր, իսկ 23-ամյա Ջիջին նուրբ վարդագույն զգեստով: Նրա նուրբ դիմագծերին ու այտերի կամրությանն, ի դեպ, շատ է սազում հենց այս երանգը:



Ցուցադրության ընթացքում աչքի ընկան նաեւ կարմիր, դեղին գույները: Կտորներից ամենատարածվածը մետաքսն էր:







                                                                                                     Աղբյուրը՝ Daily Mail

                                                   Լուսանկարները՝ Getty Images-ի , Monica Feudi-ի



© NEWS.am STYLE