«Գահերի խաղը» հաղթել է Creative Arts Emmy Awards-ի միանգամից յոթ անվանակարգում

22:15   9 սեպտեմբերի, 2018

«Գահերի խաղը» հանրահայտ սերիալը հաղթել է Creative Arts Emmy Awards-ի միանգամից յոթ անվանակարգում, նշված է մրցանակաբաշխության պաշտոնական կայքէջում:

Սերիալի ստեղծող անձնակաղմի մասնագետները մրցանակներ են ստացել հիանալի սպեցէֆեկտների, լավագույն հանդերձանքների, յուրահատուկ երաժշտության, սաունդ-փրոդաքշնի, գրիմի համար: Եւս երկու մրցանակի արժանացել են սերիալի պրոդյուսերները:



«Գահերի խաղը» ներկայացված էր միանգամից 22 անվանակարգում: Emmy-ի մրցանակակիր դարձավ նաեւ «Ամերիկյան սարսափ պատմություն» սերիալի երկրորդ եթերարջանը, որը նվիրված էր Ջանի Վերսաչեի սպանությանը:

Միջոցառումն անցկացվեց Լոս Անջելեսում: «Գահերի խաղը» հատակպես անկանխատեսելի զարգացումների շնորհիվ դարձավ այսքան հաջողված՝ ներառյալ գլխավոր հերոսների հաճախակի մահերը: Այն նկարահանվում է 2011 թվականից ու ընդհանուր առմամբ Emmy-ի 38 մրցանակ ունի:



© NEWS.am STYLE