Կիրկորովի եւ Բասկովի նոր խուլիգանական հոլովակը ավելի քան 3 միլիոն դիտում է ունեցել

10:11   10 սեպտեմբերի, 2018

Կիրկորովի եւ Բասկովի «Իբիցա» երգի նոր խուլիգանական հոլովակը ավելի քան 3 միլիոն դիտում է ունեցել:

Երեք օր առաջ Ֆիլիպ Կիրկորովը ու Նիկոլայ Բասկովը ներկայացրել են «Իբիցա» նոր համատեղ հոլովակը:

Հոլովակում հայտնվում են նաեւ Սերգեյ Շնուրովը, Գարիկ Բուլդոգ Խարլամովը, Անիտա Ցոյը, Անդրեյ Մալախովը, Վալերի Լեոնտեւը, Ալիսա Լոբանովան:

Ի դեպ, նկարահանման պատասխանատուն է հեռուսատահաղորդավարներ Իվան Ուրգանտի եւ Ալեքսանդր Գուդկովի ղեկավարությամբ այն նույն խումբը, որը նկարահանել էր սկանդալային «Տրամադրության գույնը կապույտն է»:

Հեղինակները նշում են, որ տեսանյութը բոլորի համարն չէ, եւ համառորեն հորդորում են, որ անչափահասները չդիտեն հոլովակը, քանի որ լեցուն է անպարկեշտ բառապաշարով, բռնության տեսարաններով եւ ալկոհոլի օգտագործմամբ:



© NEWS.am STYLE