ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   10 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր լավ կլինի մտածեք, թե ինչպես պետք է դիմեք ձեր սիրելիին: Պետք չէ սահմանափակվել միայն մի քանի նուրբ բառերով: Եղեք ավելի կրեատիվ. նա դա կգնահատի:

ՑԼԵՐ

Այսօր ձեր սիրելին հայացք կգցի ձեր հարաբերությունների վրա: Ինչ եզրակացություն էլ, որ նա անի, հիշեք, որ միշտ էլ կարելի է լուծում գտնել:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Արեւի ճառագայթները, կարծես թե, այսօր ուժեղ ազդեցություն կունենան Երկվորյակների վրա: Դուք չեք կարողանա ճիշտ գնահատել ձեր հարաբերությունները: Լավ հնարավորություն կընձեռվի հարաբերություններ պարզելու համար, բայց դուք բաց կթողնեք այդ պահը եւ յուրաքանչյուրդ կմնա իր կարծիքին:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Եթե ծնողների հետ չեք ապրում, զանգահարեք նրանց եւ ասեք, թե որքան շատ եք իրենց սիրում: Կամ ավելի լավ կլինի, որ գործով դա ապացուցեք: Իսկ եթե սիրելիի ծնողներին էլ մի փոքր ուշադրություն հատկացնեք, աշխարհն ավելի գունեղ ու բարի կդառնա:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Դուք ոչ ձեզ, ոչ էլ մյուսներին չեք կարողանա բացատրել, թե ինչու եք սիրում այդ անձնավորությանը: Սակայն ինչպես ասում են` եթե կարողանում ես ասել, թե ինչու, ուրեմն` դա սեր չէ: Այնպես որ` այդքան մի խորացեք այդ հարցի մեջ:

ԿՈՒՅՍԵՐ

Դուք արդեն խեղդում եք ձեր սիրելիին ձեր սիրո եւ հոգատարության մեջ: Նրան երբեմն մաքուր օդ է հարկավոր: Իհարկե, աստղերը չեն ասում, թե պակաս սիրեք նրան, պարզապես, աշխատեք գոնե ժամը մեկ չզանգահարել նրան, որպեսզի նա էլ մի փոքր ազատ շունչ քաշի:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր պետք չէ շատ անկեղծ լինել ձեր սիրելիի հետ: Ձեզ սխալ կհասկանան եւ նույնիսկ «ոչ գաղտնապահ» կանվանեն: Կանայք սիրում են անկեղծությունը, մինչդեռ տղամարդիկ խորհրդավորության կողմնակիցներն են:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր հրաշալի օր է առաջին անգամ սիրելիին համբուրելու համար: Սակայն զգուշացեք կտրուկ քայլերից, դա նրան կարող է վախեցնել:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Վստահե'ք Ձեր ներքին ձայնին. այն կհուշի Ձեզ, թե ինչպես է հարկավոր գործել: Երեկոյան, հնարավոր է, թանկարժեք նվերներ ստանաք:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել, եւ արդյունքը հաճախ կախված է լինելու նրանից, թե որքան համառ դուք կգտնվեք: 

ՋՐՀՈՍՆԵՐ

Միայնակ Ջրհոսները նոր ու հետաքրքիր ծանոթություններ հաստատելու հնարավորություն կստանան: 

ՁԿՆԵՐ

Այսօր Ձկները լավատեսորեն տրամադրված կլինեն, կյանքից հաճույք կստանան, հաճույքով կշփվեն ընկերների հետ, սակայն Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները ամենեւին չեն ցանկանա աշխատել: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE