ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   11 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր ձեր սիրելիի նախապատվությունների ցանկի առաջին տեղում դուք չեք լինի: Չփորձեք բարձրանալ առաջին հորիզոնական` ոտնատակ անելով նրա արժեքները: Այդպես կարող եք նույնիսկ ավելի ներքեւում հայտնվել:

ՑԼԵՐ

Պետք չէ հեռավոր անկյուններում թաքցնել ձեր խնդիրները եւ զգացմունքները: Աստղերը հուշում են խոսել սրելիի հետ ձեզ անհանգստացնող թեմաների շուրջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր անձնական կյանքում ձեր մտքերն իրականացնելու համար ձեզ կպակասեն ինչ-ինչ մանրուքներ, որոնք հետագայում շատ ավելի մեծ արժեք կունենան:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կցանկանա ձեզ փոքրիկ, սակայն շատ հաճելի նվեր մատուցել: Կարեւորը` ոչինչ չխանգարի նրան իրականացնել իր ցանկությունը:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է թեթեւ, չպարտադրող հարաբերություններ սկսելու համար, որոնք թեեւ երկար չեն տեւի, սակայն ռոմանտիզմ կբերեն ձեր անձնական կյանք:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր հավանական է, որ ձեր նախկին զուգընկերը հիշեցնի ձեզ իր մասին ինչ-որ անսովոր կերպով: Պատրաստ եղեք:

ԿՇԵՌՔՆԵՐ

Օրը լի կլինի անմիտ քայլերով: Որքան շատ եք դուք մտածում, թե ինչ անել կամ ասել, այնքան վատ է դա ստացվում: Ուրեմն, չարժե երկար մտածել: Առաջինը եկած միտքն այսօր ամենաճիշտը կլինի:  

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր երեկոն արժե անցկացնել սիրելիի հետ ռեստորանում կամ սրճարանաում: Թեեւ գարեջրատունը նույնպես տեղին կլինի:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր բարեհաջող օր է երեխաներին նվերներ գնելու համար: Եթե նրանք ձեզանից հեծանիվ կամ ոչ թանկարժեք բջջային հեռախոս խնդրեն, մի մերժեք նրանց այդ հարցում:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Դուք միշտ կարծել եք, թե ձեր սիրելին ձեզանից խելացի չէ եւ շատ հարցերում զիջում է ձեզ: Սակայն այսօր դուք հաճելիորեն կզարմանաք՝ բացահայտելով նրան նոր տեսանկյունից:

ՋՐՀՈՍՆԵՐ

Ձեզ կթվա, որ առջեւում այնքան շատ ժամանակ ունեք, որ այսօր կարող եք ոչինչ չանել: Սակայն դա այդպես չէ: Ինչպես ասում են՝ այսօրվա գործը պետք չէ թողնել վաղվան:

ՁԿՆԵՐ

Ձեր սիրելիի մասին աշխատեք ոչ թե օբյեկտիվ, այլ սուբյեկտիվ կարծիք կազմել: Ի վերջո, դուք եք նրա հետ պատրաստվում անցկացնել ձեր կյանքը, ոչ թե հասարակությունը: Այնպես որ՝ կարեւորը նա անձամբ ձեզ համար լավը լինի:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE