ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   12 սեպտեմբերի, 2018

ԽՈՅԵՐ

Այսօր այն, ինչ կասի ձեզ ձեր սիրելին, ոչ մի ենթատեքստ չի ունենա իր հիմքում: Մի էլ փորձք փնտրել նման բան:

ՑԼԵՐ

Այսօր կարող եք խնդիրների առաջ կանգնել կենցաղային պայմաններից ելնելով: Հնարավոր է` անսպասելի հյուրեր ունենաք, որոնց չեք իմանա, թե ինչ հյուրասիրել եւ այլն: Աստղերը հուշում են շատ չնեղսրտել եւ դրանում չներքաշել ոչնչում մեղք չունեցող ձեր սիրելիին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր լարված օր եք ունենալու, որը կապված կլինի կամ ծնողների այցելության հետ, կամ էլ երեխաների` ոչ այնքան հաճելի անակնկալների:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր դուք կարող եք հայտնվել սիրելիի ուշադրության կենտրոնում եւ դժվար թե կարողանաք ինչ-որ բան թաքցնել նրանից:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր սիրելին կցանկանա ձեզ հետ որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել, սակայն դա նրա մոտ չի ստացվի, քանի որ օրն աշխատանքային է:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր սիրելին դժվարությամբ լեզու կգտնի ձեզ հետ: Թվում է, թե դուք միմյանց հետհասկանալի լեզվով կխոսեք, սակայն արդյունքում ոչինչ չեք հասկանա:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ուշադիր եղեք այն ամենին, ինչ սիրելին ասում է ձեզ: Մի օր դուք կհիշեք դրանք եւ հաճելիորեն կզարմացնեք նրան: Մարդկանց միշտ դուր է գալիս, երբ նրանց ցիտում են:

ԿԱՐԻճՆԵՐ

Այսօր հումորի սուր զգացողություն կունենաք, ինչն, իհարկե, վատ չէ, սակայն դրա հետեւանքները կարող են անկանխատեսելի լինել: Դուք չեք կարող վստահ լինել, որ ձեր սիրելիին դուր են գալիս ձեր կատակները:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր սիրելի էակը կցանկանա ամփոփել ձեր հարաբերությունները եւ մտածել հետագա անելիքների եւ համատեղ ապագայի մասին։ Փորձեք զգալ նրա տրամադրվածությունը եւ խելացի առաջարկներ անել։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր դժվարությամբ կկարողանաք ձեր սիրելիից կորզել ազնիվ պատասխաններ: Նա կփորձի ամեն ինչ անել այնպես, ինչպես ինքն է ճիշտ գտնում:

ՋՐՀՈՍՆԵՐ

Եթե պատուհանից դուրս նայելիս ձեզ դուր չի գալիս ձեր շրջակա միջավայրը, ապա ճիշտ օրն է շաբաթօրյակ կազմակերպելու համար: Այդ գործին մասնակից դարձրեք նաեւ ընտաիքի անդամներին. նրանք սիրով կմիանան ձեզ:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին շատ կցանկանա ձեզ աջակցել դժվար պահին: Հնրարավոր է` դուք ոչ մի դժվարություն էլ չունենաք, բայց խոստովանեք` նրա այդ վերաբերմունքը գովասանքի է արժանի:

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE