«Մեզ մոտ նույնիսկ շատրվաններն են սիրում System of a Down». Գարիկ Մարտիրոսյանը ցուցադրել է Հանրապետության հրապարակի շատրվանները

15:11   10 սեպտեմբերի, 2018

Գարիկ Մարտիրոսյանն այժմ գտնվում է Երեւանում, որտեղ  նկաևահանող խմբի հետ միասին պատրաստվում է Comedy club փառատոնի անցկացմանը: Հայ շոումենն իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում Հանրապետության հրապարակի երգող շատրվաններն են պատկերված:

View this post on Instagram

A post shared by Гарик Мартиросян (@martirosian_official) on

«Chop Suey երգի հնչյունների ներքո պարող երեւանյան շատրվանները: Մեզ մոտ նույնիսկ շատրվաններն են սիրում System of a Down», - մեկնաբանել է լուսանկարը Մարտիրոսյանը:

Ավելի վաղ Գարիկ Մարտիրոսյանը NEWS.am STYLE-ի հետ զրուցել է սպասվող միջոցառման մասին:

«Մեր սիրելի Երեւանը դառնում է 2800 տարեկան: Մենք շատ ենք ուզում ներգրավված լինել այդ տոնին եւ գտնում ենք, որ Comedy Club-ի հերթական փառատոնի եւ նկարահանումների համար ավելի լավ վայր եւ առիթ պարզապես չենք գտնի: Իսկ երկրորդ, Հայաստանն ու հայերը վաղուց են հայտնի իրենց հումորի ավանդույթներով, եւ իհարկե վաղուց է հասունացել Comedy Club-ի կողմից Երեւանում ուրախ տոն անցկացնելու անհրաժեշտությունը: Երրորդ, եթե ամեն ինչ լավ անցնի (ես վստահ եմ դրանում), այն կարող է դառնալ բարի ավանդույթ եւ այդ ժամանակ Comedy Club-ը ամեն աշուն նկարահանումներով կժամանի Երեւան», - հայտարարել է հումորիստ-շոումենը:



© NEWS.am STYLE